Սուդանը ճանաչել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»

nafiՊաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Սուդանի նախագահի օգնական Նաֆի Ալի Նաֆին հայտարարել է, որ Սուդանը «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և աջակցում է այս հարցում երկրի արդարացի դիրքորոշմանը»: Նրա խոսքերով՝ Սուդանը բարձր է գնահատում Ադրբեջանի «ջանքերը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  Նաֆին նաև նշել է, որ Սուդանը կարևորում է Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցությունը բոլոր բնագավառներում: «Սուդանի համար մեծ նշանակություն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը»,-նշել է Նաֆին:

Նշենք, որ այս օրերին Ադրբեջանում տեղի է ունենում «Բաքվյան հումանիտար միջազգային 3-րդ համաժողովը», որին մասնակցում է նաև սուդանյան պատվիրակությունը:

Tags: ,