Իրանն ու Թուրքիան ամենաուժեղն են տարածաշրջանում. Իրանի ԱԳ նախարար

Մուհամադ Ջավադ Զարիֆ  Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը այսօր Ստամբուլում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիան և Իրանը հանդիսանում են տարածաշրջանի երկու խոշոր և ուժեղագույն պետությունները: Այս մասին հաղորդում է «IRNA» լրատվական գործակալությունը:

Զարիֆի խոսքերով՝ Թուրքիա կատարած երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Թայիփ Էրդողանի և իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: «Թուրքիան և Իրանը համագործակցության և մտքերի փոխանակության շնորհիվ կարող են որոշիչ դեր խաղալ տարածաշրջանում ստեղծված լարվածության վերացման գործում՝ նպաստելով խաղաղության և բարօրության հաստատմանը»,-հայտարարել է Մուհամադ Ջավադ Զարիֆը:
 

Tags: ,