ԵՄ իշխանությունները հետաքրքիր առաջարկով են հանդես եկել: Նրանք որոշել են, որ Եվրամիության ողջ տարածքում զուգարանակոնքերից նույն քանակությամբ ջուր կթողնվի: Նոր օրենքի նախագծի համար նույնիսկ կոդային անվանում է նախատեսվել` “եվրաողողում”: Հիմա զուգարանակոնքի տակառիկի համար 5լ, իսկ պիսուարի համար 1 լ ջուր է նախատեսվում: Բրիտանացի լրագրողների տվյալներով, զուգարանակոնքը ողողելու համար անհրաժեշտ ջրի քանակը որոշելու նպատակով կատարված հետազոտության վրա 89 հազար եվրո է ծախսվել: Պարզվել է, որ Բրիտանիայում են ջուրը զուգարանում “շռայլում”: 2010-ին այնտեղ կոյուղի է լցվել 1,125 մլն խմ ջուր: Երկրորդ տեղում Իտալիան է (1,074 մլն խմ), երրորդ տեղում է Գերմանիան` 1,021 մլն խմ-ով:
“Եվրաողողման” մասին զեկույցը 122 էջից է բաղկացած եղել: Փորձագետները հաշվել են, որ ԵՄ-ում զուգարանակոնքի ողողման համար է ծախսվում տնտեսական ջրի 25%-ը: Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ դա լուրջ խնդիր է ու հետագայում կհետևեն, որ ԵՄ բոլոր երկրներում նույն ծավալով տակառիկներ տեղադրվեն:
Tags: ԵՄ