Այսօր վաղ առավոտյան Վիետնամի մայրաքաղաքում ծնված աղջիկը, որին անվանել են Թհյուի Զունգ, երկրի 90 մլն-երորդ քաղաքացին է դարձել:
Այդպիսով, Վիետնամը բնակչության թվով աշխարհում 14-րդ ու Հարավարևելյան Ասիայում`3-րդ հորիզոնականում է հայտնվել:
Երկրի Պետական վիճակագրական վարչության նախագահի խոսքով, երեխան ու ևս 9 փոքրիկներ, որոնք ծնվել են ուրբաթ 0:00-ից մինչև առավոտյան 5:00-ն, կստանան հատուկ հուշանվերներ երկրի փոխնախագահ Նգուեն Թհի Զոանից: Մայրաքաղաքի իշխանությունները նորածնի պատվին տոն ու երաժշտական փառատոն կկազմակերպեն “Վիետնամը սիրող 90 մլն սիրտ” վերնագրով:
Ներկայում երկրում կանանց թիվը կես մլն-ով գերազանցում է տղամարդկանց, սակայն շուտով հնարավոր է , որ իրավիճակը կտրուկ փոխվի: Վերջին շրջանում ավելի շատ են տղաներ ծնվում` տղա ժառանգ ունենալու ձգտման արդյունքում:
Tags: Վիետնամ