Իտալիայում ձերբակալվել են երեխաների առևանգմամբ զբաղվող միջազգային ավազակախմբի անդամները

i (3)Սիցիլիայում բացահայտվել է հանցախումբ, որը Թունիսում, Կիպրոսում, Եգիպտոսում, Լիբանանում, Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայում երեխաների առևանգմամբ է զբաղվել:

Հանցագործների մեջ նորվեգացի կա, շվեդացի, ուկրաինացի սպորտսմենուհի Լարիսա Մոսկալենկոն, ում էլ  պատկանում է առագաստանավերի վարձակալման մի ընկերություն: Հետաքննության տվյալներով, կինը նավեր է տրամադրել երեխաների տեղափոխման համար: Խմբի ղեկավարները գործել են Սիցիլիայի Պալերմո քաղաքից: Նրանք առևանգել են երեխաներին, ապա նրանց հարազատներից մինչև 200 հազար եվրո փրկագին պահանջել:

Քննիչները նրանց հետքի վրա են ընկել 2013-ի մայիսին, Պալերմոյի օդանավակայանի մոտ գտնվող լքված հյուրանոցում բռնկված հրդեհից հետո: Պարզվել է, որ  Լարիսա Մոսկալենկոն այդ օբյեկտի տիրոջ ընկերուհին է ու հենց նրա միջոցով էլ օրենքի պահապաններին հաջողվել է մյուսներին  հսկողության տակ վերցնել:

Tags: