Նիգերիայում խոլերայի համաճարակից 86 մարդ է մահացել

1287895708_0267.200x160Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Նիգերիայում խոլերայի համաճարակի պատճառով 86 մարդ է մահացել: Հիվանդանոցներում 1623 մարդ է բուժում ստանում: Պաշտոնական տվյալներով, մահացու ելքով խոլերայի դեպքեր են արձանագրվել Զամֆարա, Լագոս, Պլատո, Նասարավա և Օյո նահանգներում:

Առողջապահության նախարար Օնյեբուչի Չուկվուն տագնապ է հայտնել տարածվող համաճարակի կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ  կառավարության կողմից անհետաձգելի միջոցառումներ են իրականացվում տուժած նահանգներին օգնելու համար. դեղորայք ու ախտորոշման միջոցներ են ուղարկվում: Հիվանդության բռնկման  նոր օջախներ մասնագետների հատուկ խմբեր են ուղարկվում` պարզելու հիվանդության պատճառները: Բնակչության շրջանում բացատրական աշխատանքների և անձնական հիգիենայի տարրական նորմերի պահպանման քարոզվարշավ է իրականացվում:

Tags: