ԱՄՆ բանակը մշակում է թեժ գծերում ծառայությունն անցնող զինվորների համար գերժամանակակից կոստյումների տարբերակ: Հատուկ մասնագիտացում ունեցող ինժեներները պատրաստվում են էլիտար ստորաբաժանումների զինվորին վերածել իսկական “երկաթյա մարդու”: Նման կոստյումը կպաշտպանի ցանկացած փամփուշտից: Նախագիծն իրկանացվում է ԱՄՆ հատուկ գործողությունների բանակի հրամանատարության պատվերով (SOCOM): Ինչպես արտադրողներն են ասում, TALOS անվանված իրենց արտադրանքը Երկաթյա մարդու կոստյումի շատ որակներ կունանա: Սակայն, դրա օգնությամբ թռչել անհնար է: Այդ կոստյումը 45 կգ է կշռում: Արտաքին մակերեսից այն պատված կլինի ամուր թերթերով, որոնք կպաշտպանեն փամփուշտից: Այն հագեցած կլինի ջերմաստիճանային կարգավորմամբ: Զինծառայողը, արտաքին պայմաններից կախված, կկարողանա ավտոմատ կարգավորել “զրահի” ներսի ջերմաստիճանը: Ամերիկացի լրագրողների տեղեկացմամբ, նոր զրահի ստեղծման համար մեկ տարի կպահանջվի:
Tags: հանդերձանք
