Արարատի և Նշավանի համայնքապետերի ընտրություններին կհետևեն 110 դիտորդներ

կըհՀամաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական հասարակական կազմակերպությունները ս.թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև  հոկտեմբերի 31-ը:

Սահմանված ժամկետում ընդհանուր թվով 110 դիտորդների հավատարմագրելու դիմումներ են ներկայացրել հետևյալ 6 տեղական հասարակական կազմակերպությունները.

«Ազատ հասարակության ինստիտուտ» – 27 դիտորդ,

«Հայք» – 14 դիտորդ,

«Համահայկական երիտասարդական ասոցիացիա» –  19 դիտորդ,

«Բռունցք» – 15 դիտորդ,

«Աբովյանի ուսանողական խորհուրդ» –  18 դիտորդ,

«Համաչափ զարգացում համայնքային զարգացման» – 17 դիտորդ:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Tags: ,