Տորոնտոյի քաղաքապետը կրեկ է ծխում

o_843326Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որը հայտնի է իր սկանդալային ու  անմիտ հնարքներով, բռնվել է կրեկ ծխելիս: Տորոնտոյի ոստիկանությունը հայտարարել է, որ դա հաստատող տեսանյութ ունի ու պատրաստ է  քաղաքապետի դեմ  հետաքննություն սկսել: Իսկ քաղաքապետն ի պատասխան հայտարարել է, որ չի հեռանա իր պաշտոնից:

Քաղաքապետի թմրանյութ օգտագործելու վերաբերյալ ապացույցների մասին տեղեկությունը հայտնվել է Տորոնտոյի ոստիկանության կայքում: Տեղական իրավապահ  մարմինների  ղեկավար Բիլլ Բլերը այդ հարցի շուրջ մամլո կոնֆերանս անցկացրեց: Շերիֆը հայտնեց, որ իրավասու չէ հասարակայնությանը տվյալ կադրերը ներկայացնել:

Նրա խոսքով, տեսանյութը հայտնաբերվել է հակաթմրանյութային ստուգման ժամանակ, որ անց են կացրել իրավապահները 2013-ի ամռանը: Ավելի վաղ այդ տեսանյութի մասին գրել էր կանադական մամուլը, սակայն մինչ վերջերս այդ տեղեկությունը հաստատում չէր ունեցել:Ինքը` քաղաքապետը,  դրա առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի  անում, սակայն ասում է, որ ինքը ոչնչում մեղավոր չէ ու պաշտոնից հեռանալ չի պատրաստվում:

Տորոնտոցիները վաղուց են քաղաքապետի հրաժարականը պահանջում: Նա քանիցս ծեծկռտուքի է բռնվել լրագրողների հետ, հասարակության առջև հայտնվել հարբած վիճակում,  ռասիստական ու սեքսիստական արտահայտություններ  իրեն թույլ տվել:

 

Tags: