Ամասիայում բացվել է մի հայ ընտանիքի կորած անցյալի մասին պատմող ցուցահանդես

 Թուրքիայ,Ամասիա,Ցոլակ և Արամ Դիլդիլյան Թուրքիայի Ամասիա քաղաքի Մերզիֆոն շրջանում ապրող հայկական ծագում ունեցող Դիլդիլյան ընտանիքից Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրները, որոնք զբաղվում են լուսանկարչությամբ, իրենց սերունդներին են ներկայացրել իրենց մոր՝ Հայկանուշի հուշերը: Դիլդիլյան ընտանիքի 3-րդ սերունդը ցուցադրության է հանել ընտանիքի արխիվում գտնված մոտ 600 լուսանկար, որոնք 1872-1923 թվականներին արվել են Սիվասում, Մերզիֆոնում, Սամսունում, Քոնյայում և Ամասիայում:

Թուրքական «Բուգյունի» հաղորդմամբ՝ ընտանիքի 3-րդ սերնդի ներկայացուցիչներից Արմեն Ցոլակ Մարդոբյանը, հավաքելով այս բոլոր լուսանկարները, անցած ամիս առաջին անգամ դրանք ցուցադրել է Ստամբուլում: Այս անգամ էլ դրանք ներկայացվել են Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների հայրենի Ամասիայում: «Մի հայ ընտանիքի կորած անցյալի վկայումը Դիլդիլյան եղբայրների տեսախցիկից (1872-1923)» անունով ցուցահանդեսին ներկա են եղել Մերզիֆոնի քաղաքապետ Իսքենդեր Դողրուն, ինչպես նաև մի շարք հյուրեր: Արմեն Ցոլակ Մարդոբյանը նշելով, որ շատ երջանիկ է ցուցահանդեսի բացման կապակցությամբ, ասել է. «Ես երջանիկ եմ, որ ընտանիքիս պատկանող նկարները բերել եմ նրանց ապրած հողեր, հանդիպեցրել այս հողերի հետ»:

 

 

Tags: , ,