Բոսնիայում հայտնաբերված մասսայական գերեզմանից հարյուրավոր մարմիններ են հանվել

Բոսնիա,մասսայական գերեզման Հետախույզները Բոսնիայում մասսայական գերեզման են հայտնաբերել, որտեղ ենթադրաբար թաղված են նախկին Հարավսլավիայի բաժանմանը հետևած կոնֆլիկտի մի քանի հարյուր զոհերի մարմիններ:

Բոսնիա և Հերցոգովինայի դատախազության տվյալներով՝ զոհերը ենթադրաբար 1992թ-ին սպանված Պրիեդոր ինքանավար քաղաքի և դրա հարակից շրջանների բնակիչ բոսնիացիներ և խորվաթներ են:

Դատախազության խոսնակ Բորիս Գրուբզիքը հայտնում է, որ սա Բոսնիա և Հերցեգովինայում երբևէ հայտնաբերված ամենամեծ մասսայական գերեզմաններից մեկն է:

Հինգշաբթի օրվա դրությամբ գերեզմանից հանվել են 231 ամբողջական մարմիններ, ինչպես նաև 112 այլ մարդկանց մարմնի մասեր:

Խոսնակի տեղեկություններով գտնված մարմինների թիվը օրեցօր, նույնիսկ ժամ առ ժամ աճում է:

Գերեզմանից գտնվել են նաև ավելի քան 30 անձնական իրեր:

10մ խորությամբ մասսայական գերեզմանի փորումը սկսվել է սեպտեմբերից և կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ:

Մարդկանց մնացորդները տարվել են Սանսկի Մոստ քաղաքում գտնվող ինքնության հաստատման կենտրոն, որտեղ դրանք կմանան մինչև դատական քննության և ինքնության հաստատման գործընթացի ավարտը:

Ինքնության հաստատման գործընթացը հնարավոր է բազմաթիվ ընտանիքների համար բացահայտի 1995թ-ին ավարտված կոնֆլիկտի ընթացքում իրենց բարեկամների անհետացման փաստը:

 

Tags: ,