Իրանը զբոսաշրջիկների համար թողարկել է առաջին սուզանավը

Իրան,զբոսաշրջիկներ,սուզանավԻրանը Պարսկական ծոցում զբոսաշրջիկների համար ամբողջովին Իրանում արտադրված սուզանավ է թողարկել:

Պետական հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մորվարիդ կամ պարսկերենով թարգմանաբար Մարգարիտ անվանմբ սուզանավը յուրաքանչյուր ճանապարհորդության ընթացքում կարող է չորս ուղևոր կրել: Ըստ տեղեկությունների՝ սուզանավը չորս մետր երկարություն, երեք մետր լայնություն և նույնքան բարձրություն ունի:

Ուրբաթ օրը արված հայտարարության մեջ նշվում էր, որ սուզանավը զբոսաշրջիկներին կսպասարկի Կիշ կղզում, որը հանդիսանում է Պարսկական ծոցում Իրանի հիմնական զբոսաշրջային կենտրոնը:

Մորվարիդը ամբողջովին նախագծել և կառուցել են իրանցի մասնագետները: Նրա արագությունը հասնում է մինչև 12 հանգույցի (22,44 կմ/ժ), ունի դիզելային շարժիչ և անհրաժեշտության դեպքում կարող է վեցից մինչև 10 ժամ աշխատել էլեկտրականությամբ:

 

Tags: , ,