Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, ով մեղադրվում է Բիրյուլևոյում Եգոր Շչերբակովի սպանության մեջ, մասամբ ընդունել է իր մեղքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը` Վիկտոր Անիկուշկինը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
“Իմ պաշտպանյալը տեղի ունեցածը սպանություն չի համարում, նա ինքնապաշտպանության է դիմել”,- հայտարարել է փաստաբանը:
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը: Վերջինիս սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
