Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց ոչ ֆուտբոլային հաշվով

հմ31716Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի առաջին հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ կայացած խաղում 6:1  ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Շտուտգարտին»: Ընդ որում, հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը:

Իր թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում, իսկ փոխարինվեց 76-րդ րոպեին: Նրա թիմակից Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթտրիկի հեղինակ: Լեհ հարձակվողը առաջնությունում 9 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բորուսիան» վաստակած 28 միավորով առայժմ առաջին տեղում է: 26 միավոր ունի Մյունխենի «Բավարիան»: Լևերկուզենի «Բայերը» հավաքել է 25 միավոր: Այս երկու թիմերը մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Շտուտգարտ»՝ 6:1

Սոկրատիս Պապաստատոպուլոս, 19, Մարկո Ռոյս, 22, Ռոբերտ Լևանդովսկի, 54, 56, 72, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 81 – Քարիմ Հագի, 13

Tags: , , ,