Նախապատվությունը տրվում է «Բավարիային»

չլ9257Մարզասերներն անհամբերությամբ են սպասում ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակում այսօր կայանալիք կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» կիսաեզրափակիչ մրցամարտի պատասխան խաղին: Առաջին հանդիպումում 4:0 հաշվով առավելության են հասել գերմանացի ֆուտբոլիստները:

Ուշագրավն այն է, որ գրավախաղերի կազմակերպիչներն այն կարծիքին են, որ գերադասելի են «Բավարիայի» հնարավորությունները: Այդուհանդերձ, համարվում է, որ, թեև տանտերերը պատասխան խաղում կհաղթեն, սակայն  եզրափակչի ուղեգիր նվաճել չեն կարողանա:

«Բավարիայի» եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1,03 գործակիցը, իսկ «Բարսելոնայի» եզրափակիչ դուրս գալու համար՝ 19,00 գործակիցը:

Իսկ պատասխան խաղում «Բարսելոնայի» հաղթանակի համար սահմանվել է 1,85 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է է 4,20 գործակցով, «Բավարիայի» հաղթանակի համար սահմանվել է  4.00 գործակիցը:

Tags: