Պյատիգորսկում բնակվող և Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նոյեմբերի 4-ին Կրասնոդարում ուժերը կչափի 32-ամյա արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրերայի հետ:
25-ամյա Ավանեսյանը Էրերայի հետ հանդիպման հաղթողը կդառնա կիսամիջին քաշային կարգի WBC Baltic վարկածով չեմպիոն:
Դավիթը պրոֆեսիոնալ ռինգում 17 հանդիպում է անցկացրել և 15 հաղթանակ է տարել: Նա 1 հանդիպուն ավարտել է ոչ-ոքի և կրել է մեկ պարտություն:
Ավանեսյանը օգոստոսի 30-ին 8-ռաունդանոց մրցամարտի 5-րդ ռաունդում հաղթել էր Ֆարիզ Կազիմովին:
Էրերան 29 մենամարտերից 24-ում հաղթել է և կրել է 5ՙ պարտություն:
Tags: Դավիթ Ավանեսյան, Լեոնարդո Էրերա, պրոֆեսիոնալ բռցքամարտ, սպորտ