Կյանքից հեռացավ Հոլիվուդի աստղ Դինա Դուրբինը

звезда Голливуда Дина ДурбинՖրանսիայում 92 տարեկանում կյանքից հեռացավ Հոլիվուդի աստղ Դինա Դուրբինը, որը  փառքի հասավ 1930-1940թթ., հաղորդում է The Hollywood Reporter Russia-ն:

Նա ծնվել է 1921թ. Կանադայում, և արդեն 14 տարեկանում  MGM ընկերության հետ պայմանագիր է ստորագրել  կարճամետրաժ ֆիլմերում Ջուդի Հարլենդի հետ նկարահանվելու համար: Առաջին հաջողությունը գալիս է “Ամեն կիրակի” մյուզիքլի նկարահանումներից հետո:

1938թ. դերասանուհին “Օսկար” կինոմրցանակ է ստանում: 1940թ. Դինա Դուրբինը ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին էր: Որոշ տվյալների համաձայն մի ֆիլմի նրա հոնորարը  400 հազար դոլար էր կազմում:

Սակայն 1940թ. վերջին Դուրբինին սկսեցին ավելի քիչ հրավիրել նկարահանվելու. փառքի համար  Հոլիվուդ  գնացած գավառացի երիտասարդ աղջիկների դերերը այլևս չէին համապատասխանում դերասանուհու տարիքին, իսկ ավելի լուրջ դերերում նրան ոչ ոք չէր պատկերացնում:

Դուրբինի գլխավոր կերպարը “Մոխրոտն” էր: Դրամատիկ կինոժապավեններում նկարահանվելու նրա փորձերը, ինչպիսիք են “Ծննդյան տոներ” և “Տիկինը գնացքում”, չընդունվեցին ոչ ռեժիսորների և ոչ էլ հանդիսատեսի կողմից: Հասարակությունը  նրա մեջ մշտապես տեսնում էր հաճելի դեռահասի:

1948-1949թթ. դերասանուհու համար ամենածանր տարիներն էին:Universal Pictures -ը նրա հետ պայմանագիրը խզեց` պատճառաբանելով, որ Դինա Դուրբինը բավականին ծեր է երիտասարդ հաճելի աղջկա դերի համար, նույն  ժամանակ նա բաժանվեց իր երկրորդ ամուսնուց:

Նրան փրկեց ֆրանսիացի ռեժիսոր Շարլ Դավիդը, որի հետ Դինան ամուսնացավ: Շուտով զույգը տեղափոխվեց Փարիզ: Գումարը, որ նա աշխատել էր նկարահանումների ժամանակ, բարեհաջող դրվեց բիզնեսի մեջ`  թույլ տալով նրան ապահով ապրել: 1999թ.  նրա ամուսին Շարլը մահացավ և այդ ժամանակից Դինա Դուրբինը ապրում էր Փարիզի մոտ գտնվող Նոֆլ-լե-Շատո քաղաքում:

1950թ.  նա մենակյաց կյանք էր վարում, չէր տալիս հարցազրույզներ, երբեմն միայն հայտարարում էր. ” Ես ատում եմ Հոլիվուդը”:Սակայն ամերիկյան դասական կինոյի երկրպագուները  մինչև հիմա հիշում են նրան “Դռնապանի քույրը” ֆիլմից,1943թ., որտեղ նա ռուսական ռոմանսներ էր կատարում:

Tags: