Ամերիկյան զինվորականները օդային հարված են իրականացրել Պակիստանի “Թալիբանի” բաժանմունքի վրա, Դանդի-Դարպա-Հել շրջանում, որտեղ բացի առաջնորդ Հակիմուլլա Մեքսուդից, շարժման ևս 3 անդամներ էին գտնվում: Բոլորը զոհվել են: Մեքսուդը պակիստանյան թալիբների առաջնորդն էր 2009-ից: Թաղումը կատարվելու է այսօր:
