Ֆրանսիայի նախագահների խոհարարը թոշակի է անցել

pic_4c105c2d6d5cec1f9fa1cba3401247eeԵլիսեյան պալատը լքել է ավելի քան 40 տարի նախագահների համար աշխատած խոհարարը:  Associated Press հայտնում է, որ Բեռնար Վոսյոնը  հոկտեմբերի 31-ին վերջին ընթրիքն է պատրաստել նախագահ Օլանդի համար: Խոհարարի խոսքով, նա այդ օրը  պատրաստել է “Նապոլեոն” կրմով ու ազնվամորով: Բեռնար Վոսյոնը  նշել է, որ նախագահ Օլանդը, ի տարբերություն Սարկոզիի, քաղցրակեր է ու հազվադեպ է հրաժարվում ինչ որ մթերքից:

Նա խոստովանել է, որ 40 տարիների ընթացքում հեշտ չի եղել ամեն անգամ նոր նախարարի ճաշակին հարմարվելը: Օրինակ Միտերանը (1981-1995 թթ), նախընտրում էր ծովաթմերքը: Ժակ Շիրակը (1995-2007) սիրում էր խխունջներ ու մարինացված կաղամբ:

Ինչ վերաբերում է Սարկոզիին (2007-20012), ապա նա խիստ սննդակագի էր հետևում ու նախընտրում առողջ սնունդը.աղցան, բանջարեղեն, ձուկ: Սակայն չէր սիրում պանիր (այն մատակարարվում էր միայն Անգելա Մերկելի այցելությունների ժամանակ) և գինի չէր խմում:

Ներկայիս նախագահը սեղան վերադարձրեց պանիրները և ֆրանսիական խոհանոցի մյուս մթերքները: Ընդ որում, խոհարարը նշել է, որ հիմա Ելիսեյան պալատում այնպիսի թանկարժեք ուտեստներ չեն մատակարարվում, ինչպիսիք, ծովախեցգետինն ու տրյուֆելն է:

Հայտնի է, որ խոհարարի պաշտոնը կզբաղեցնի նրա օգնականը:

Tags: