Ենթադրվում է, որ հարավային Իտալիայում քաղցկեղով հիվանդությունների աճի պատճառը նեապոլիտանական մաֆիայի թափած ատոմային և արտադրական թափոններն են հանդիսանում:
Իտալիայի սենատը այժմ հետաքննում է թաղված թունավոր նյութերի և Նեապոլի շրջակա մի շարք քաղաքների բնակիչների շրջանում քաղցկեղի դեպքերի 50 տոկոսով աճելու փաստի միջև եղած կապը:
Վերջերս հրապարակվել է 1997թ-ի գաղտնի փաստաթուղթ, որտեղ մաֆիայի առաջնորդը իշխանություններին զգուշացնում է, որ հողի մեջ գտնվող թունավոր նյութերը երկու տասնամյակի ընթացքում կսպանեն շրջակայքի բնակչությանը:
Բժիշկներն առաջին անգամ Նեապոլի հարակից քաղաքներում քաղցկեղի դեպքերի աճ նկատել են 1990-ականներին: Սակայն այդ ժամանակից ի վեր հիվանդության դեպքերը կանանց մոտ աճել են 40, իսկ տղամարդկանց մոտ 47 տոկոսով:
Մի ժամանակ աշխարհի համար մեկ փախուստի մեջ գտնվող մաֆիայի դեմք Ֆրանչեսկո Սկյավոնեն նշել է, որ այդ շրջանի ամբողջ բնակչությունը քսան տարվա ընթացքում քաղցկեղից մահանալու վտանգի տակ է գտնվում:
Ֆրանչեսկո Սկյավոնեն մի շարք սպանությունների գործով ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել:
Միլոնավոր տոննաներ թունավոր նյութեր քաղաքների մոտակայքում թաղելու մասին նա հայտնել էր գաղտնի ցուցմունքներ տալու ժամանակ:
Նա նաև նշել էր, որ Նեապոլի արվարձաններից թունավոր նյութերի մաքրման համար միլիարդներ են անհրաժեշտ՝ ավելացնելով, որ այդ գործընթացը կարժենա Իտալիայի մեկ տարվա ամբողջ բյուջեն:
Թափանցիկության նպատակով Իտալիայի պառլամենտի ստորին պալատը որոշել է հրապարակել այդ փաստաթուղթը:
