Նշանավոր թուրք բալետի պարող Թան Սաղթյուրքը թուրքական «Աքշամ» թերթի լրագրողի հետ խոսել է Թուրքիայում բալետի նկատմամբ հետաքրքրության աճի և ընդհանրապես բալետի դպրոցների վիճակի մասին: Սաղթյուրքը նշել է, որ բալետի դպրոցների թիվը վերջին շրջանում հասել է 20-ի: Մոտ 5 հազար աշակերտի դասավանդող բալետմաստերը փորձում է իր գիտելիքները փոխանցել այս ասպարեզում նոր քայլեր կատարող պարողներին:
Սաղթյուրքը կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ձևավորված ավանդույթների և ազգային մտածելակերպի պատճառով բալետին մի տեսակ վերապահումով են մոտենում և տղա երեխաներին խուսափում են ներգրավել այս ասպարեզում: Սակայն ուշագրավ է, որ Սաղթյուրքի դիտարկմամբ՝ Թուրքիայի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում բավական հետաքրքրված են բալետով և քուրդ երեխաները տաղանդավոր են այս արվեստում: «Տրապիզոնի մեր դպրոցում մեծ հետաքրքրություն և ներշնչանք կա բալետի նկատմամբ: Քուրդ երեխաները շատ տաղանդավոր են: Նրանց մեջ բալետին շատ հարմար կազմվածքով երեխաներ կան, իսկ շիկահերներն էլ բեմին շատ են սազում»,-նշել է Սաղթյուրքը:
Tags: բալետ, Թան Սաղթյուրք, Քուրդ