Գերմանական “Շպիգել”-ը այսօր հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության ու ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենի գրած “Ճշմարտության մանիֆեստը”: Նա տեքստը գրել է նոյեմբերի 1-ին, Ռուսաստանում, ուր ժամանակավոր ապաստանել էր:
Ըստ էության, մանիֆեստը քիչ է տարբերվում Սնոուդենի բաց նամակից, որը Մոսկվայից Գերմանիա էր տարել բունդեսթագի` “Միություն-90”/”կանաչներ” ֆրակցիայի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն: Այս ուղերձում ևս Սնոուդենը գրում է.”Նման ծրագրերը (էլեկտրոնային լրտեսության) սպառնում են ոչ միայն մասնավոր կյանքին, դրանք սպառնում են խոսքի ազատությանն ու բաց հասարակությանը”:
“Նա, ով ճշմարտությունն է ասում, հանցագործություն չի կատարում”,-գրում է Սնոուդենը “Շպիգել”-ում:
Tags: Սնոուդեն