Կահիրեում սկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը: Նրա ու ներկայում արգելված “Մահմեդական եղբայրներ” կազմակերպության 14 անդամների մեղադրում են նախագահական “Ալ-Իթիհադիա” պալատի մոտ ցուցարարների զոհվելու մեջ: Մուրսին հակակառավարական զանգվածային հուզումների արդյունքում հեռացվել է իշխանությունից ու կալանքի տակ գտնվել հուլիսի 26-ից մինչ օրս:
Մուրսին, կողմնակիցների խոսքով, իրեն մեղավոր չի ճանաչում ու առաջվա պես իրեն նախագահ է համարում: Եթե մեղադրյալների մեղքն ապացուցվի, ապա նրանց խստորեն կպատժեն` ցմահ բանտարկությունից մինչև մահապատիժ: Սակայն մտավախություն կա, որ նման ելքի դեպքում երկրում առանց այդ էլ բարդ իրավիճակը մեծ լարվածությունների կհանգեցնի: Հնարավոր է ակտիվանան “Մահմեդական եղբայրների” կողմնակիցները` ընդհատակյա անաբեկիչները: Հարձակումներ են սպասվում Սինայի թերակղզում, Կահիրեում ու Եգիպտոսի տարբեր անկյուններում: Անցած շաբաթ մայրաքաղաքի արվարձանում պայթուցիկ արտադրող խոշոր գործարան է հայտնաբերվել. 57 կգ պայթուցիչ, 141 մահապարտի գոտի, ինքնաձիգներ ու շուրջ մեկ տ քիմիական նյութ, որն օգտագործվում է ինքնաշեն ռումբ ստեղծելու համար:
Tags: Մուրսի
