Հայտնի ֆոտոմոդելն ու դերասանուհին կարողացել է 75864 դոլար հավաքել Հաիթիի Հանրապետության համար, որը 2010-ին տուժել է երկրաշարժից: 46-ամյա դերասանուհին մասնացել է կիրակի, նոյեմբերի 3-ին կայացած մարաթոնյան վազքին:
Պամելա Անդերսոնը հաղթահարել է 42 կմ 195 մ հեռավորությունը:”Ես լավ էի պատրաստվել մարաթոնին: Հիմա կարող եմ հայտարարել, որ այնքան էլ լավ մարզավիճակում չեմ, ինչպես “Մալիբուի փրկարարները” սերիալի նկարահանումների ժամանակ: Վազքի ընթացքում Անդերսոնի երկրպագուները հատուկ ավերված կղզի-պետության բնակիչների համար ստեղծված հիմնադրամին գումար նվիրաբերեցին: Ի սկզբանե դերասանուհին ակնկալում էր ավելի մեծ գումար ստանալ.”Հույս ունեմ, որ միասին կհավաքենք Հաիթիի համար առնվազն 500 հազար դոլար”,- իր սոցէջում գրել էր նա մեկնարկից առաջ :
Երկրաշարժից գրեթե 4 տարի է անցել, սակայն Հաիթին ոչ մի կերպ չի կարողանում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնել: Հարյուր հազարավոր տեղաբնակներ դեռևս ապրում են ժամանակավոր տներում: Անդերսոնը հույս ունի, որ հավաքված գումարը կօգնի վերականգնելու ենթակառույցները:
Tags: Պամելա Անդերսոն
