Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի 7-րդ շրջանում գտնվող Սուլթան Ռազիյե աղջիկների վարժարանում դաս անելու համար դասարան մտած ուսուցիչը և աշակերտները թունավոր նյութի պատճառով տեղափոխվել են հիվանդանոց: Աֆղանստանի կրթության նախարարը հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ թունավոր գազը նախապես տարածված է եղել դասարանում: Արդեն սկսվել է դեպքի քննությունը, և չնայած մեղավորները դեռ չեն հայտնաբերվել, այնուհանդերձ մեծ է հավանականությունը, որ դրա կազմակերպիչներն են թալիբանները կամ ռադիկալ դիրքորոշմամբ այլ տարրեր, որոնք դեմ են աղջիկների դպրոց հաճախելուն:
Նշենք, որ անցած ամիս Թահար քաղաքում աղջիկների դպրոցի վրա հարձակում էին կատարել, որի հետևանքով ավելի քան 60 երեխա էր թունավորվել: Թալիբան շաժրման ներկայացուցիչները սրանից առաջ էլ դպրոցական աղջիկներին թունավորել էին դպրոց բերվող ջրի միջոցով:
Tags: ահաբեկչություն, կրթություն