ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պաշտոնական այցով գտնվում էԲաքվում:
Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Ուորլիքը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Հանդիպմանը կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Բաքվում է գտնվում նաև Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ Ժակ Ֆորը:
Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումն է:
Tags: ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ջեյմս Ուորլիք