Ոստիկանները Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Զենք-զինամթերքՆոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՌԿԳ» տիպի հակատանկային 6 նռնակ` պայթուցիչներով, «Ֆ-1» տիպի հակահետևակային նռնակին նմանվող 14 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի հակահետևակային նռնակի նմանվող 1 նռնակ` առանց պայթուցիչի, անհայտ տիպի գլանաձև հակահետևակային ձեռքի 11 նռնակ` առանց պայթուցիչների, «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 654 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 343 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Tags: ,