Ցույց`Ադրբեջանի առևտրի կենտրոնում

ցույցԱդրբեջանում “Շիրվան” առևտրի կենտրոնի աշխատակիցները ցույց են կազմակերպել:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ցույցի պատճառը առևտրի կենտրոնում տարածքի վարձակալման գումարի անսպասելի և զգալի բարձրացումն է: Ըստ պայմանագրի` վարձակալվող տարածքի 1 քմ-ի արժեքը 5 մանաթ է, մինչդեռ տոնավաճառի ղեկավարությունն այն բարձրացրել է մինչև 8 մանաթի: Բարձրացրել են նաև ցուցափեղկերի վարձավճարը`60-ից մինչև 80 մանաթ:

Ավելի քան  300 առևտրական էին հավաքվել առևտրի կենտրոնի բակում:

Ցուցարարների հետ հանդիպել են շրջանի գործադիր իշխանության ղեկավարության և ոստիկանության ներկայացուցիչները: Առևտրի կենտրոնի սեփականատեր Հաջի Ավազագան ներկա չի եղել:

Tags: