Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, «Global Counsel» կազմակերպության ներկայացուցիչ Պիտեր Մանդելսոնը այսօր Բաքվում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հավատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նրա խոսքերով՝ հակամարտությունը, անկասկած, տարածաշրջանում անկայուն իրավիճակ է ստաղծել: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Մանդելսոնը նշել է, որ մեծ կարևորություն է ներկայացնում առաջացած անկայուն վիճակի վերացումը կողմերի միջև եղած կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ճանապարհով: «Այս առաքելությունը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և մենք հույս ունենք, որ այս ուղղությամբ կատարված ջանքերը հաջողությամբ կպսակվեն»,-ասել է Մանդելսոնը:
Tags: ԼՂՀ