Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Սիրիան Միջերկրածովյան տարածաշրջանում կարող է վերածվել Աֆղանստանի նման մի երկրի, եթե միջազգային հանրությունը չաջակցի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»: Գյուլի խոսքերով՝ եթե միջազգային հանրությունը ժամանակին միջամտեր Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակին, հնարավոր կլիներ խուսափել այսչափ զոհերից:
Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր՝ 2011 թվականի մարտից, զոհվել է շուրջ 115 հազար մարդ, մոտ 4,5 մլն մարդ է լքել երկիրը, որոնցից 2 մլն բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:
Tags: Աբդուլահ Գյուլ, Աֆղանստան, Սիրիա