Գյումրի. 1 բնակարանը` 400 դրամ

IMG_1353Շիրակի թեմի Սուրբ “Յոթվերք” միության  “Բարեգործական ջոկատը” առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ձեռնարկել է հատուկ ակցիա:

1988 թվականի երկրաշարժից 25 տարի անց դեռ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել, “հալումաշ” եղել: Հենց այս ամենն էլ, աղետի տարելիցին ընդառաջ, հիմք է հանդիսացել մի շարք գյումրեցի երիտասարդների համար հանդես գալ բնակարան գնելու նախաձեռնությամբ:

“Շատ ծրագրեր է իրականացրել ջոկատը, բայց այն ամենակարևոր ծրագիրը, որն այս պահի համար ֆիքսել ենք` 1բացիկ-1 բնակարան ծրագիրն , որը եթե հաջողի, հուսով ենք, որ կհաջողվի, որովհետև մենք աստվածահաճո գործ ենք կատարում,ապա մեկ ընտանիք, դեկտեմբերի 7-ին կունենա մեկ բնակարան”, – հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ջոկադի անդամ Գայանե Ավետիսյանը:
 1բացիկ-1 բնակարան ծրագիր “Ծրագրի նպատակը երկրաշարժից անտուն մնացած որևէ բազմազավական ընտանիքի բնակարան վիրելն է: Արդեն  պատրաստի բացիկներ կան, որոնց համար սահմանվել է 400 դրամ և կվաճառվեն հանրապետության ամբողջ մասշտաբով: Սկզբում որոշել էինք շեշտը դնել ուսանողության վրա, հետո մտածեցինք` կարող են մասնակցել բոլոր ցանկություն ունեցողները: Ծնողներիցս բազմիցս լսել եմ, որ 88-ի երկրաշարժի ժամանակ նույնսիկ դպրոցական երեխաներն իրենց ընդմիջման փողերն ուղարկել էին Հայաստան` որպես օգնություն, իսկ ինչո՞ւ մենք չանենք: Այժմ տպագրված է 15 հազար բացիկ, որի վաճառքից կունենաք 15 հազար դոլար, որով Գյումրիում կկարողանանք մեկ ընտանիքի համար գնել 2 սենյականոց բնակարան”, ծրագրի շուրջ փակագներ է բացում “1 բացիկ=1 բնակարան” ծրագրի պատասխանատու Սոնա Խաչատրյանը:

Անօթևան ընտանիքն ընտրվելու է “Շիրակ կենտրոնի” հետ համագործակցությամբ, որն ունի անօթևանների ցուցակները, բայց եթե համապատասխան բազմազավական ընտանիքներ էլ լինեն, որոնք ցուցակներում չկան` կկազմակերպվի վիճակահանություն:

“Բացիկների վաճառքը նախատեսում ենք իրականացնել ամբողջ հանրապետությունում: Արդեն կապեր ունենք ինչպես երանյան մի շարք բուհերի, կազմակերպությունների հետ, համագործակցում ենք նաև Վանաձորի ոոշ բուհերի հետ: Հույս ունենք, որ ծրագրի ընթացքում մեր շարքերը կընդլայնվեն: Այս պահի դրությումբ արդեն իրացվել է մոտ 6000 բացիկ. սպասում ենք, որ ասուլիսից հետո իրացումը կաճի”, – ընկերներին լրացնում է Հայկարամ Դրմեյանը:

Ըստ ջոկատի անդամ Էլիզա Գինեցյանի, ասուլիսից հետո պաշտոնապես դիմելու է նաև իշխանական ատյաններ` քաղաքապետարան, մարզպետարան, աջակցության համար. “Բոլորին ենք դիմելու, նշանակություն չունի պաշտոնյա է, թե սովորական մարդ: Ամենամեծ սպասելիքն ունենք Գյումրի քաղաքից: Վստահ ենք, որ, երբ վերջին տարիներին հեռուստատեսությամբ տեսել են` մարդկանց բնակարան են նվիրել, շատերի մոտ ցանկություն է եղել`եթե ես էլի հնարավորություն ունենայի, ես էլ կնվիրեի: Հիմա եկել է այդ պահը և բոլորն ունեն նման հնարավորություն”:

Բացիկները տպագրվել են  ԱԺ պատգամավոր, “Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ Աման Սահակյանի օժանդակությամբ: Բացիկների վաճառքը սկսվել է հոկտեմբերի 20-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 4-5-ը: Բոլոր հետաքրքրվածները ծրագրին և ընթացքին կարող են ծանոթանալ “Մեկ բացիկ = 1 բնակարան” ֆեյսբուքյան էջում: Իսկ բացիկներ կարող են ձեռք բերել եկեղեցու սոցիալ-կրթական կենտրոնից, կլինեն նաև սեղանիկ-տաղավարներ:

Tags: ,