Արքայադուստրն օգտագործում է ինքնաթիռի շարժիչի արտադրած քամին և ջերմությունը արվեստի գործեր ստանալու համար (լուսանկարներ, տեսանյութ)

p4Արքայադուստր Թարինան վոն Անհալթը, որի ամուսինը Ավստրիայի մահացած արքայազն Յուրգեն վոն Անհալթն էր, արվեստի գործեր է ստեղծում օգտագործելով հզոր և թանկարժեք վրձին՝ ինքնաթիռի շարժիչ:

Ֆլորիդայի Մայամի քաղաքի բնակիչը կանգնում է 11 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռի գործի գցված շարժիչի հետևում և ներկը նետում օդ, որը, շարժիչից արտադրված քամու ազդեցության տակ տարբեր ձևեր ընդունելով, շիթերով թափվում է կտավի վրա:

*** BESTPIX *** Artist Creates Painting Using Jet EngineՆկարելու այս եղանակը ոչ միայն տարօրինակ է, այլև որոշակի պատրաստվածություն է պահանջում, քանի որ ինքնաթիռի շարժիչի արտադրած քամին մի քանի անգամ ուժեղ է փոթորկի ուժից, իսկ ջերմաստիճանը հասնում է 260 աստիճան ցելսիուսի:

WPBF.com-ի տեսահոլովակում արքայադուստրը հայտնում է, որ նույնիսկ ինքը, որ ստեղծում է այդ արվեստի գործերը, չի կարող կրկնօրինակել իր կտավները:

Արքայադուստրն  առաջին կինն էր, որ 2006 թ-ին ստեղծեց Jet Art այն բանից հետո, երբ իր մահացած ամուսինը ստեղծեց այս արվեստի ձևը 1982թ-ին:

Artist Creates Painting Using Jet EngineԱյժմ նա նույնիսկ ինքնաթիռի շարժիչը օգտագործում է հագուստ ստեղծելու համար՝ ներառյալ սպորտային հագուստ, լողազգեստներ, ջինսեր, որոնք նա առաջին անգամ ցուցադրել է  անցած տարվա փետրվարին Նյու Յորքի Fashion Week-ի ժամանակ:

Այս անգամ Նյու Յորքում ծնված արքայադուստրն  իր արվեստը ցուցադրել է Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում, որտեղ մասնավոր ինքնաթիռներ արտադրող Learjet ընկերությունը նշում էր իր 50-րդ տարեդարձը:

Երեքշաբթի սկսված միջոցառման շրջանակներում արքայադուստրը երկու օրվա ընթացքում կնկարի 101 կտավներ՝ օգտագործելով Learjet-ի շարժիչի հզորությունը:

Ըստ Jet Art-ի կայքի` նկարչական այս արվեստը աշխատում է շարժիչի արտադրած ջերմության շնորհիվ, քանի որ ներկի գույները ջերմությունից հալվում և խառնվում են իրար:

Tags: ,