Էրդողանի ԱԶ կուսակցությունում «կանանց ժամանակաշրջան» է սկսվել

Թուրքիա,Էրդողան,կանայքԹուրքական «NTV»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կին պատգամավորները խորհրդարանում հիջաբ կրելու արգելքի վերացումից հետո սկսել են հերթական փոփոխության համար պայքարել: Այսօր նրանք խորհրդարանական մեծամասնություն կազմող մյուս երկու ՝ Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցություններին են ներկայացրել իրենց առաջարկը՝ կապված թուրքական խորհրդարանում կանանց տաբատ կրել արգելող օրենքի վերացման հետ: ԱՇ կուսակցությունից Օքթայ Վուրալի և Յուսուֆ Հալաչօղլուն արդեն տվել են իրենց ստորագրությունները այս փոփոխության համար, սակայն անհրաժեշտ է նաև ԺՀԿ-ի համաձայնությունը:

Նշենք, որ գործող ներքին կանոնադրության համաձայն՝ կանայք խորհրդարանում պետք է կոստյում և կիսաշրջազգեստ կրեն, սակայն նախատեսվող փոփոխության դեպքում ներքին կանոնադրության 56-րդ հոդվածի 2-րդ գլխի վերջին նախադասությունը կգրվի հետևյալ կերպ՝ «Կանայք կարող են կոստյում կամ պիջակ և տաբատ կրել»: Ուշագրավ է, որ նշված հոդվածում «տիկնայք» բառը կփոխարինվի «կանայք» բառով, որը կիրականացնի սահմանադրական հանձնաժողովը:

Tags: ,