Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է կազմակերպել մինչև տարեվերջ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Պոպովը ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայնել է նման հանդիպում իրականացնել:
“Համանախագահներն այսօր մեկնում են Երևան։ Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Դրանից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն։ Մենք հույս ունենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ”,-ասել է ռուսաստանցի համանախագահը։
Tags: ադրբեջան, Իգոր Պոպով, Սերժ Սարգսյան
