Այսօր դերասանուհու երկրպագուները նշում են այդ հիշարժան օրը: 2013-ի նոյեմբերի 5-ին ողջ Բրիտանիայում հոբելյանական կինոցուցադրություններ ու ցուցահանդեսներ են կազմակերպվելու:
Վիվյեն Լին ճանաչված դարձավ “Քամուց քշվածները” ֆիլմով, որտեղ նա կատարում էր Սքարլեթ Օ’ Հարայի դերը: Այդ ֆիլմի համար նա 1940-ին է “Օսկարի” արժանացել: Երկրորդ “Օսկարը” ստացել է ““Ցանկություն” տրամվայ” ֆիլմի համար:
Դերասանուհու 100-ամյակի առթիվ Ամերիկայում ստեղծվել է “Քամուց քշվածների” նոր ֆորմատը: Մեծ Բրիտանիայում այն կցուցադրվի նոյեմբերի 22-ին:
Այստեղ ֆիլմ է նկարահանվում նաև Վիվյենի ու նրա ամուսնու` Լոուրենս Օլիվյեի փոխհարաբերությունների մասին: Լիի սիրային նամակներն ամուսնուն կկարողանան տեսնել Լոնդոնում` Վիկտորիայի ու Ալբերտայի թանգարանում: Ցուցադրվելու են նաև դերասանուհու անձնական օրագիրն ու լուսանկարներ:
Tags: կինո