Հյուսիսային Օսիայում 10 մարդ թունավորվել է անհայտ քիմիական նյութից` ընտանեկան ուրախության ժամանակ: 40-ամյա տանտիրոջը փրկել չի հաջողվել, մնացածները` 20-40 տարեկան 9 մարդ Բեսլանի հիվանդանոցում են:
Մարդիկ թունավորվել են բյուրեղանման սպիտակ գույնի նյութով, որն օգտագործել են աղի փոխարեն: Քիմիական նյութն ուղարկվել է փորձազննության: Դեպքը հետաքննվում է:
Tags: Բեսլան