Ամերիկյան ռազմական բժիշկները մասնակցում են բանտարկյալների կտտանքներին: Դրա մասին են ասում էթիկայի գծով հատուկ հանձնաժողովի հետաքննության պատասխանները: Բժշկության ինստիտուտն ուսումնասիրել է հարցաքննությունների գրառումներն ու արձանագրությունները: Տվյալները ստացվել են ամենափակ բանտերից, այդ թվում` Գուանտանամոյից:
Հեշտ չէ սիպտակ խալաթի մաքրությունը պահպանել,երբ ռազմական բանտերում այդքան կեղտ կա: Անկախ հանձնաժողովը (անվանի բժիշկներ ու իրավաբաններ) վկայություններ է հավաքել այն փաստի մասին, որ ամերիկյան զինբժիշկներն անմիջական մասնակցություն են ունեցել բանտարկյալների նկատմամբ բռնություններում ու կտտանքներում:
156 էջանոց փաստաթուղթն անվանել են “”Ահաբեկչության դեմ պատերազմի” ընթացքում հրաժարում վարքականոնից”: Հանձնաժողովը 2 տարի ուսումնասիրել է փաստաթղթերը: Վկայություններ են հավաքվել ԿՀՎ-ի` Աֆղանստանում և Իրաքում գտնվող ռազմաբազաների բանտերից: Ամենացնցող տեղեկությունները Գուանտանամոյից են, որտեղ Հիպոկրատի երդումը ռազմաբժիշկները խախտել են ամենուր ու պարբերաբար:
Պենտագոնն իսկույն էլ պատասխանել է` հանձնաժողովի մեղադրանքները անհեթեթ համարելով: Իսկ ԱՄՆ ռազմական վարչությունում էլ հայտնում են, որ հատուկ բանտերում բուժօգնությունն ավելի լավ է քան ազատության մեջ:
Գուանտանամոյում մինչև հիմա էլ 163 բանտարկյալ կա: 5-րդ ամիսն է, որ բանտում զանգվածային հացադուլ է. բանտարկյալները բողոքում են առանց մեղադրանք ներկայացնելու կալանավորման դեմ:
Որպես բանտարկյալների հետ համերաշխության նշան (հիմնականում Մերձավոր Արևելքից են) ռեփեր, մահմեդական Մոս Դեֆը համաձայնել է մասնակցել այդպիսի մի փորձության: Դեֆի քթի մեջ մտցվող խողովակը լիդոկայինով են պատում: Իսկական բանտարկյլաներն ընտրելու տարբերակներ ունեն, ոմանք ասում են, որ գերադասում են զեյթունի ձեթը: 5 մլն մարդ, որ արդեն դիտել է տեսահոլովակը, հիմա գիտի, թե ինչ է կատարվում դրանից հետո:
“Երբ ես համաձայնեցի անցնել դրա միջով, նույնիսկ չէի ենթադրում, թե ինչ եմ ապրելու: Առաջին վայրկյաններին էլի կարելի է դիմանալ: Սակայն հետո զգում ես ահավոր այրուք ու դժոխային ցավ: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ պրոցեդուրային դիմանալ, այն էլ` օրական 2 անգամ”,-պատմում է ռեփերը:
Բժիշկներն ինչ- որ տեղ մոտերքում կլինեն, երբ բանտարկյալին կտեղավորեն հատուկ խցում, ու 2 ժամ կհետևեն, որ բանտարկյալն ինքը փսխուք չառաջացնի: Բուժանձնակազմը դա կիրառում է` հայտնաբերելու բանտարկյալի հոգեկանում թույլ, խոցելի կետերը: Դա կօգնի հարցաքննության ժամանակ:
Միջնադարյան մեթոդները ցանկանում էին վերացնել դեռևս Ջորջ Բուշի ժամանակ, սակայն չվերանայեցին: Արդեն երկրորդ ժամկետն է, որ Բարաք Օբաման է խոստանում փակել բանտը:
Tags: Գուանտանամո