Այսօր Նյու Յորքի բնակիչներն ընտրատարածքներ կգնան`նոր քաղաքապետ ընտրելու : Քաղաքապետի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Դեմոկրատական կուսակցությունից հայտնի փաստաբան Բիլլ դը Բլազիոն և հանրապետական Ջոզեֆ Լոտան: Դիտորդները նշում են, որ հաղթանակի ավելի շատ շանսեր ունի դը Բլազիոն, որը 2010-ին զբաղեցրել է քաղաքի ամենակարևոր պաշտոններից մեկը` հասարակական պաշտպանի աթոռը:
Լոտան Նյու Յորքի Հասարակական տրանսպորտի վարչության նախկին պետն է: Նրա վաստակներից են համարում “Սենդի” փոթորկից հետո տրանսպորտային համակարգի արդյունավետ վերականգնումը: Անկախ թեկնածուներ են Ադոլֆո Քերիոնն ու Ջեք Հիդարին: Քաղաքապետն ընտրվում է 4-ամյա ժամկետով ու կարող է վերընտրվել:
Հանրապետական Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետն էր 2001-ից: 2005-ին նա վերընտրվեց: Իսկ 2008-ին Նյու Յորքի քաղխորհուրդը հավանության արժանացրեց օրենքի այն նախագիծը, որը Բլումբերգին թույլ տվեց երրորդ անգամ դառնալ քաղաքապետ: Սակայն, 2 տարի անց, Նյու Յորքում հանրաքվե անցկացվեց. ճնշող մեծամասնությունը քաղաքապետի պաշտոնավարման 2 ժամկետի կողմ արտահայտվեց:
Նյու Յորքի տարեկան բյուջեն ամենամեծն է ԱՄՆ-ում ու կազմում է 50 մլրդ դոլար: Բլումբերգի աշխատավարձը կազմում է տարեկան շուրջ 225 հազար դոլար:
Tags: Նյու Յորք