Նոյեմբերի 5-ին, ժամը 06.24-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս – Ռանչպար ավտոճանապարհին . <<ԶԻԼ-130>> մակնիշի 33 ՕT 277 պ/հ ավտոմեքենան շրջվել էկա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկաացվել է Մասիսի շտապօգնության հերթապահը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում <<ԶԻԼ-130>> մակնիշի աղբատարը (վարորդ Է. Ղ.` ծնվ. 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Է.Ղ.-ը արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին և տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

