Հարավային Իրանում օդի աղտոտվածության հետևանքով տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել

Իրան, օդի աղտոտվածություն Իրանական թերթերի տեղեկություններով՝ երկրի հարավային շրջանների քաղաքներից մեկում այս շաբաթ օդի աղտոտվածության մակարդակի բարձրանալու հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել:

Երեքշաբթի օրը Arman օրաթերթը, մեջբերելով շրջանային առողջապահության վարչության ղեկավար Մոհամեդ Հոսեյն Սարմաստին, նշում է, որ կիրակի օրը տեղի ունեցած կայծակնահարության և ուժեղ անձրևներից հետո օդի աղտոտվածության մակարդակի բարձրանալու պատճառով բուժօգնություն ստանալու նպատակով առնվազն 5,000 մարդ է այցելել Ահվազ քաղաքի հիվանդանոց:

Թերթը, մեջբերելով մեկ այլ առողջապահության ոլորտի պաշտոնիայի, հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածների մոտ նկատվող հևոցը հնարավոր է առջացած լինի թթվային նյութերով հարուստ անձրևի հետևանքով:

Ահվազը գտնվում է նավթով հարուստ Խուզեստան նահանգում, որտեղ նավթահորեր և նավթամշակման գործարաններ են տեղակայված, և հանդիսանում է Իրանի ամենաաղտոտված քաղաքներից մեկը:

 

Tags: ,