Ապրիլի սկզբին Reddit կոլեկտիվ բլոգի օգտատերերից մեկը կայքում հրապարակել է մի շատ տհաճ լուսանկար: humanimalcracker անունով օգտատերը տեղադրել է բոքոնի լուսանկար և թողել գրություն.”Իմ մորաքույրը հացի մեջ գտել է ամբողջական օձ”:
Պատկերում իսկապես թխվածքի մի կտոր է, որի մեջ երևում է այլ մարմին: Կնոջ զարմիկը իր մեկնաբանությունների մեջ բացատրում է , որ կինը բոքոնը գնել է Mrs. Baird’s հացաբուլկեղենի խանութում, որը հայտնի է Տեխասում և հարակից նահանգներում: Տուն վերադառնալով , նա պատրաստվել է սենդվիչ պատրաստել և հանկարծ խմորի մեջ հայտնաբերել է ոչ ախորժաբեր միջուկ:
Դեվիդ Մարգուլիսը (հացի խանութների ցանցի մամուլի քարտուղարը) The Huffington Post-ի հետ խոսակցության ժամանակ ենթադրել է, որ լուսանկարը սովորական կեղծիք է:
Նա նշել է, որ ընկերության հետ համագործակցում է 25 տարի և այդ ամբողջ ընթացքում նման բան չի եղել: Մարգուլիսը ավելացրել է, որ Mrs. Baird’s -т 105տարվա պատմություն ունի և առանձնացել է բարձր որակի ապրանքից պատրաստված արտադրանքով: Պաշտոնական հայտարարության ժամանակ քարտուղարը ենթադրել է, որ հավանաբար խմորի մեջ վառված խմորի կտոր է ընկել:
Փուռը տուժածներին առաջարկել է չարաբաստիկ բոքոնը ուղարկել փորձաքննության, որպեսզի անկախ փորձագետները որոշեն, թե ի՞նչ էնրա մեջ թխվել:
Tags: ԱՄՆ, Աշխարհ