Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ ուսանողական կացարաններում աղջիկները և տղաները կառանձնացվեն:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն երեքշաբթի օրը մերժել է այն մեղադրանքները, որ իր կառավարությունը միջամտում է քաղաքացիների ապրելակերպին՝ ավելացնելով, որ իր պահպանողական կուսակցությունը ծնողների հանդեպ պարտավորություն ունի:
Թուրքիայում սա շատ զգայուն թեմա է, քանի որ երկիրը ունի աշխարհիկ օրենքներ, սակայն կառավարվում է Էրդողանի իսլամամետ կուսակցության կողմից: Դեպի աշխարհիկ կյանքը հակված թուրքերը մեղադրում են Էրդողանին իր պահպանողական, կրոնական հայացքները իրենց պարտադրելու համար:
Թուրքիայում հունիսին հիմնականում աշխարհիկ թուրքերը ցույցեր էին կազմակերպել՝ բողոքելով Էրդողանի՝ աճող ավտորիտար վարվելակերպի և իր պահպանողական հայացքները հասարակությանը պարտադրելու դեմ:
Tags: թուրքիա