Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը գտնում են, որ Բաշար Ասադը պետք է հեռանա

Սաուդյան Արաբիա,ԱՄՆ, Բաշար ԱսադԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ Ֆեյսալը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք կիսում ենք այն կարծիքը, որ Ասադը Ժնև-1 կոնֆերանսին կայացված որոշման համաձայն Սիրիայում սպասվող անցումնային շրջանում ոչ մի դեր չպետք է խաղա»,-նշել է ալ Ֆեյսալը:

Արաբ արտգործնախարարը նաև հայտնել է, որ Սաուդյան Արաբիան դեմ չէ Սիրիայի հարցով բանակցություններին, սակայն կարծում է, որ այս բանակցությունները «չեն կարող անվերջ տևել»: Այնուհանդերձ Ֆեյսալը չժխտեց այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը տարբեր պատկերացումներ ունեն Սիրիայի խնդրի լուծման վերաբերյալ:

 

Tags: , ,