Հայաստանը շատ բան է կորցնում տնտեսական տեսանկյունից. Էգեմեն Բաղըշ

egemenԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայում համարվում է ամենակարևոր ներդրողներից մեկը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև հայ-ադրբեջանա-թուրքական եռակողմ հարաբերությունների վիճակին: «Ինչպես նշում էր Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանն ու Թուրքիան իսկապես մեկ ազգ են և երկու պետություն: Այսօր Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայում ամենակարևոր և նշանակալի ներդրողներից մեկը: Վերջին 10 տարում Ադրբեջանը սրընթաց կերպով զարգացում է ապրում, մինչդեռ Հայաստանի բնակչության թիվը անկում է գրանցել՝ 4 միլիոնից հասնելով 2-ի: Մարդիկ երկրից հեռանում են աղքատության և տնտեսական խնդիրների պատճառով, քանի որ երկրի կառավարությունը չի կամենում լուծել խնդիրները հարևան երկրների հետ: Հայաստանը շատ բան է կորցնում տնտեսական տեսանկյունից: Պաշտոնական Թուրքիան երբեք չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, եթե վերջինս ճիշտ որոշում չկայացնի»,-հայտարարել է Բաղըշը:

 

Tags: , ,