Թուրք հանրահայտ երգչուհի Սեզան Աքսուն վերջես տեղի ունեցած համերգի ժամանակ բեմում հիշել է իր հայ սիրեցյալին: Ամբողջությամբ լիքը դահլիճում նշանավոր երգչուհին շփվել է իր արվեստի երկրպագու հանդիսատեսի հետ՝ նրանց պատմելով 1996 թվականին ինքնաթռի վթարի հետևանքով զոհված իր մեծ սիրո՝ հայազգի Օննո Թունչի մասին: «Բոլորդ գիտեք, որ 10 տարի ապրել եմ որպես Օննոյի հարսնացու: Այս պատճառով էլ բնական է, որ բոլոր հայերը իմ բարեկամներն են»,-ասել է երգչուհին՝ արժանանալով բուռն ծափահարությունների:
Tags: Սեզան Աքսու, Օննո Թունչ
