Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Գյուլիստանի պայմանագրի 200 ամյակի նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման մեջ կարևոր դեր խաղացած Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղված նամակին: Ըստ Ահմեդօղլուի՝ Զորի Բալայանի նամակը մեծապես անհագստացրեց Ռուսաստանում ապրող հայերին՝ դառնալով Հայաստանում ամենաքննարկվող և շրջանառվող թեմաներից մեկը: «Հայաստանը չունի այդքան ուժ, որպեսզի պահի Լեռնային Ղարաբաղը, այդ պատճառով էլ այնտեղ պետք է իշխի Ռուսաստանը: Ղարաբաղը ոչ թե Հայաստանի խնդիրն է, այլ Ռուսատանի»,-նշել է Ահմեդօղլուն:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետը նաև նշել է, որ ժամանակին Ղարաբաղում կռվող հրամանատարները սպառնում էին սպանել Բալայանին: «Քիչ չէին այն մարդիկ, որոնք Զորի Բալայանին մեղադրեցին դավաճանության ու կաշառակերության մեջ: Այնուհանդերձ որոշ քաղաքագետների կարծիքով՝ Վլադիմիր Պուտինին նամակ գրելու գաղափարը թելադրված է եղել հենց Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասել է Ահմեդօղլուն:
Tags: Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Մուբարիզ Ահմեդօղլու
