Ադրբեջանում “Եվրատեսիլ-2012” մրցույթի գործով դատավարությունը շարունակվում է

“Եվրատեսիլ-2012”Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է Ադրբեջանում կայացած “Եվրատեսիլ-2012” մրցույթի գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, փակ նիստի ընթացքում դատախազը պահանջել է ցմահ բանտարկության դատապարտել կասկածյալներ Սամիր Սանըևին և երկու այլ մարդկանց: 13 ամբաստանյալի համար 15 տարվա, իսկ մնացածի համար 9-10 տարվա ազատազրկում է պահանջել:
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 12-ին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`անցյալ տարի` “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթի նախօրեին, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով բացահայտվել էր հանցագործ խմբավորում, որը նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել՝ հասարակական-քաղաքական կայունությանը վնաս հասցնելու նպատակով։

Tags: , ,