Անկարան մերժել է “Խոջալուի ցեղասպանության թանգարան” բացելու առաջարկը

Անկարա,ԽոջալուԱնկարայի իշխանությունները մերժել են Քըզըլջըհամամ քաղաքի քաղաքապետարանի առաջարկը`Թուրքիայի մայրաքաղաքում “Խոջալուի ցեղասպանության թանգարան” բացելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Ըստ աղբյուրի` իշխանությունները չեն ցանկացել կառույցի անվանման մեջ “ցեղասպանություն” բառը օգտագործել`դիվանագիտական բարդություններից խուսափելու համար: Այդ իսկ պատճառով մայրաքաղաքի ղեկավարությունն առաջարկել է թանգարանի համար մեկ այլ անվանում ընտրել:
Նշենք, որ Քըզըլջըհամամ քաղաքի տարածքում Ադրբեջանի ղեկավարության աջակցությամբ կառուցվում է “Խոջալու” այգին, որը նախատեսվում է բացել փետրվարի 26-ին:
Քաղաքի քաղաքապետարանի ղեկավար Ջոշհուն Ունալը նշել է, որ հնարավոր է`թանգարանը վերանվանվի “Ողբերգության թանգարան” կամ նմանատիպ ինչ-որ բան:

Tags: ,