Երգիչ Գրիգորի Լեպսը, որին ԱՄՆ-ում կասկածում են մաֆիայի հետ կապ ունենալու մեջ ու արգելել են այդ երկրի տարածք մտնել, հնարավոր է Սնոուդենի հետ խորհրդակցի: Նման որոշում կընդունվի նոյեմբերի 15-ին, երբ դերասանը վերադառնա Վլադիվոստոկի հյուրախաղերից:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր իր ստուգողական ցուցակներում եվրասիական հանցավոր “Եղբայրական շրջան” սինդիկատին 6 մարդու անդամակցության մասին. Արթուր Բադալյան, Գրիգորի Լեպսվերիձե, Վադիմ Լյալին, Սերգեյ Մոսկալենկո, Յակով Ռիբալսկի և Իգոր Շլիկով: Նրանց կակածում են ինչ-որ Վլադիսլավ Լեոնտևի ու Գաֆուր Ռահիմովի հետ կապերի մեջ, որոնք հանցավոր խմբերի ազդեցիկ անդամներ են ու նույնպես ԱՄՆ պատժարգելքի ցուցակում են 2012-ից:
Այդ սև ցուցակներում հայտնվելը հղի է մի շարք տհաճ հետևանքներով. ակտիվների սառեցում ԱՄՆ-ում ու Միացյալ նահանգներում ապրողների հետ գործարար հարաբերությունների արգելք:
Tags: Լեպս