Նոյեմբերի 5-ին, ժամը 21.20-ի սահմաններում, 1961 թ. ծնված Գառնիկ Գ.-ն «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Երջանիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։
